«Արմֆիլտր» հայ-գերմանական ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. այն 580 մլն դրամի ներդրում է խոստանում

«Արմֆիլտր» հայ-գերմանական ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. այն 580 մլն դրամի ներդրում է խոստանում

Կառավարությունը այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին:

Հիմնավորման մեջ նշված է, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել արդյունաբերական և նավատորմի հատուկ տեխնիկայի համար օգտագործվող արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 580 մլն դրամի ներդրում, որից 230 մլն դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Leave a Reply

Your email address will not be published.