Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 5 հոգու կալանավորել են, երկուսը հարկային տեսուչներ են

Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 5 հոգու կալանավորել են, երկուսը հարկային տեսուչներ են

Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Factor.am-ին ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

 

Խոսնակի փոխանցմամբ՝ 9 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ «Կալանավորված անձանից 2-ը հարկային տեսուչներ են։ Գործն առնչվում է Արտաշատ քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին և ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալուն»,- նշել է Օհանջանյանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.