Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձինք ձերբակալվել են

Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձինք ձերբակալվել են

Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձկած անձինք ձերբակալվել են, հայտնում  են Արցախի քննչական կոմիտեից։

«Սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով։

«Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ և Ասկերանի շրջանի 1981թ ծնված բնակիչները ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.