Արևմուտքում ոչ ոք չի ցանկանում պայքարել հայ ժողովրդի երջանկության համար. Անդրեյ Կլիմով (տեսանյութ)

Արևմուտքում ոչ ոք չի ցանկանում պայքարել հայ ժողովրդի երջանկության համար. Անդրեյ Կլիմով (տեսանյութ)

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի համագործակցությանը Եվրամիության հետ, սակայն հույս ունի, որ Երևանը չի ընտրի Կիևի ռեժիմի ուղին Մոսկվայի հետ հարաբերություններում:

«Շատ խելամիտ խոսքեր, ժամանակին ասված, շատ նուրբ խոսքեր։ Մենք իսկապես չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց մեկ անգամ չէ, որ նկատել ենք, թե ինչպես են բարի նպատակներով մեզ մոտ գտնվող այս կամ այն երկրին դժոխք տանում։ Եվ այս առումով մենք չէինք ցանկանա, որ հանգամանքների որոշակի ընթացքի դեպքում հայ ժողովուրդը չհիասթափվի նման գործողություններից, որոնք կարող են դրախտի փոխարեն նրանց տանել բացարձակ հակառակի»,-ասել է Կլիմովը։

Leave a Reply

Your email address will not be published.