Արցախի նախկին ՄԻՊ արտակ Բեգլարյանը գրում է.
«Իմ ունեցած տեղեկություններով, Ռուսաստանի Կարմիր Խաչի կողմից մարդասիրական օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսական օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում։
Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի միջոցով մարդասիրական օգնություն տրամադրելու Ռուսաստանի առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով։
Սակայն Ադրբեջանը վերջին պահին արգելափակել է բոլոր նախաձեռնությունները, ինչպես բազմիցս փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ ճնշումը պահելով արցախյան կողմի վրա և շարունակելով ցեղասպանությունը։
Խիստ հրամայական է, որ բոլոր միջազգային դերակատարները հրապարակայնորեն արձանագրեն ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ դուրս գալով զուտ խոսքերի շրջանակից ու գործնականում ճնշում գործադրելով նրա վրա։
Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության սովորական մոտեցումը մեղսակցությունն է: Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության ստանդարտ մոտեցումը հավասարազոր է մեղսակցության»։
Բեգլարյանը նաև հիշեցրել է, որ ինքն այլևս պաշտոնյա չէ, և իր հայտարարությունները ոչ պաշտոնական են, փորձագիտական կարծիք։