Բռնության ենթարկված 55-ամյա կինը ճանաչվել է տուժող

Բռնության ենթարկված 55-ամյա կինը ճանաչվել է տուժող

Տավուշի մարզի Դովեղ բնակավայրի բնակչուհուց ստացված՝ 2023 թվականի ապրիլի 28-ին, գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, օտար անձի կողմից իր տուն ապօրինի մուտք գործելու, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ իր հետ սեռական հարաբերություն ունենալու, և ոսկյա, արծաթյա իրեր հափշտակելու վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին մասի և 253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության շրջանակներում կինը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ, այդ թվում ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է նույն բնակավայրի՝ 1995թ․ ծնված բնակիչը։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են նշված իրերը։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.