Գյումրիում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել

Գյումրիում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել

Օգոստոսի 2-ին ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։

«Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն կենտրոնում բնակվող 2-ամյա տղա է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնում է shamshyan.com-ը։

Leave a Reply

Your email address will not be published.