Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները: