Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները. Ալեն Սիմոնյան

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները. Ալեն Սիմոնյան

Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, ինչու՞ մինչև հիմա չեն վերադարձել 33 հայ ռազմագերիները, ի՞նչ է նշանակում ռազմագերիներ պահել, ինչու՞ է փակ Լաչինի միջանցքը, սրա մասին հայկական կողմը չի հայտարարում, սրա մասին հայտարարում են միջազգային կազմակերպությունները, սրա մասին հայտարարում են շատ երկրներ և անում են հասցեական հայտարարություններ։

Սանկտ Պետերբուրգում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքներին՝ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք առաջարկում ենք հետ քաշել զորքերը սահմանից, ինչու՞ ադրբեջանական կողմը չի համաձայնում հետ քաշել զորքերը, եթե հաղթել է պատերազմում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները։ Կամ հարցը փակված չէ, կամ ադրբեջանցի զինվորները զոհվում են, ցավոք, անհասկանալի է, թե ինչի համար»,-ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը տարածքային ոչ մի պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ ադրբեջանական կողմը՝ միշտ ունի և դա հնչեցնում է ամենաբարձր մակարդակով։

«Եվ, վերջիվերջո, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ մինչև հիմա Ադրբեջանը չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Leave a Reply

Your email address will not be published.