Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ»

Ես պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել և արագ հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի՝ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի այցի մասին. «Հրապարակ»

Hraparak.am-ի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում: Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետը հանդիպելով  Սրբազանի՝ ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը, դուրս է եկել եկեղեցուց, հեռացել անխոս, ըստ տեղեկությունների՝ նա գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:

Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ hraparak.am-ը զրուցեց պատարագից անմիջապես հետո:

Սրբազանն ասաց, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է և արագ հեռացել:

«Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»,- ասել է նա և հարցին՝ ճի՞շտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել և հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել, պատասխանել է. «Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published.