Եվս մի կին. Ժակլին Սարխոշյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում է

Եվս մի կին. Ժակլին Սարխոշյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում է

Եվս մի կին. Ժակլին Սարխոշյանը «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում է Նատալյա Արզաքանցյանի և Նելլի Հարությունյանի հետ միասին:  Այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից։

 

Կինը սեր է, հարմարավետություն, անվտանգություն, հոգատարություն, պատասխանատվություն, բայց նաև բարձր մշակույթ։ Երևանը, որը հավակնում է դառնալ տարածաշրջանի մշակութային և զբոսաշրջային մայրաքաղաքը, պետք է իր քաղաքային խորհրդում ավելի շատ ներկայացուցիչներ ունենա մշակույթի ոլորտից։ Հայաստանի վաստակավոր արտիստ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար բալերինա Ժակլին Սարխոշյանը այս պատասխանատու դիրքին համապատասխանում է լիարժեք։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունն իր ցուցակում մարդկանց ընտրում է շրջահայեցությամբ։ Բալետի առաջնակարգ պարուհու առաջադրումը ոչ թե PR քայլ է, այլ գիտակցված որոշում, որը կուսակցության կազմում ընդգրկված կանանց ուժեղ և մեծ թիմի աշխատանքի արդյունք է՝ Նատալյա Արզաքանցյանի գլխավորությամբ։

Սա ոչ միայն կանացի օրակարգի մասին է, և այսօր նորաձև թեմա, որն արդեն օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, այլ իրական գործերի մասին է։ Կուսակցության թիմում կան իսկապես կայացած և հաջողակ կանայք հասարակական տարբեր ոլորտներից՝ կրթություն, բժշկություն, մշակույթ, իրավապահ մարմիններ, սպորտ և նորաձեւություն։ Նման թիմին կարելի է վստահել մայրաքաղաքը։

 

Ժակլին Սարխոշյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ Սկսել է հանդես գալ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1990 թվականից, 1997 թվականից արդեն որպես առաջատար մենապարուհի։

Նրա ռեպերտուարում են՝ Ժիզել (Ադոլֆ Ադանի «Ժիզել»), Կարմեն՝ Ժորժ Բիզեի, Նինա` «Դիմակահանդես», Դեզդեմոնա` «Օթելլո» , Նունե և Գայանե («Գայանե»), Մաշա («Շչելկունչիկ»), Ջուլիետ («Ռոմեո և Ջուլիետ») և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ, ԱՄԷ, Իսպանիա, Եգիպտոս, Սիրիա, Բահրեյն, Մոնակո և ԱՊՀ երկրներ։ 2010 թվականին պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2012 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Երազ» ներկայացման պրեմիերան, որտեղ նա հանդես եկավ որպես բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ։

Leave a Reply

Your email address will not be published.