Երևանում շինհրապարակի պատը փլուզվել ու թափվել է բնակչի մեքենայի վրա. վնասվել է գազախողովակը

Երևանում շինհրապարակի պատը փլուզվել ու թափվել է բնակչի մեքենայի վրա. վնասվել է գազախողովակը

 

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.