Էջմիածնում 20-ամյա երիտասարդ է հոսանքահարվել. ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Էջմիածնում 20-ամյա երիտասարդ է հոսանքահարվել. ժամեր անց հիվանդանոցում մահացել է

 

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «էջմիածին» բժշկական կենտրոնից, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկներըը ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

 

Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացել է նշված տան տանիք՝ գնդակն իջեցնելու նպատակով, սակայն դիպել է հոսանքալարին ու հոսանքահարվել:

 

Այսօր գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է:

Leave a Reply

Your email address will not be published.