Ընդդիմության այսօրվա հանրահավաքը հետաձգվում է

Ընդդիմության այսօրվա հանրահավաքը հետաձգվում է

Ընդդիմության այսօրվա հանրահավաքը հետաձգվում է, այս մասին հայտարարել են Ազգային կոմիտեից։

«Շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:
Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Նկատի առնելով նշվածը՝ այսօր՝ ժամը 19:00-ին,  Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է:
Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»,- ասվում է հայտարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published.