Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել

Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել

Լեռնային Ղարաբաղի Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայությանը։

«Պայթել է հակատանկային ական, որի հետևանքով երեք մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ բոլոր մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, որոնք աշխատել են RPS Energy Ltd.-ում։ Միջադեպը տեղի է ունեցել ոչ ականազերծված տարածքում։

Leave a Reply

Your email address will not be published.