Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին. Վահե Ղազարյան

Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին. Վահե Ղազարյան

«Թմրանյութի ապօրիի շրջանառությունը բոլորիս մտահոգում է։ Երեք օր առաջ 13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ»,-ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

 

Նա նշեց, որ հիմնականում տարածված է Երևանում և մոտակա մարզերում։

 

Վ.Ղազարյանը հայտնեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարութուն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։

 

«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որոնք խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։

 

Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- մանրամասնեց նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.