Ի՞նչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ․ Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Ի՞նչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ․ Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Կառավարության նիստը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված:Գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված: Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական արտառոց միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից գնալիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չեն տվել վերադառնալ իրենց տներ: Փաշինյանի խոսքով՝ սրանով կրկին արձանագրվեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում: Նա նաև ասաց, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավոտճանապարհի շահագործման համար տեղի է ունենալու երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխտանքները շարունակվում են: Նիկոլ Փաշինյանը պետական հիմնարկներին արգելեց բարեգործներից նվերներ ընդունել։ Նրա խոսքով՝ մարզային շրջագայությունների ընթացքում դպրոցում կամ սոցիալական նշանակության օբյեկտում տեսել է պատից ռոկոկո ոճի բան է կախած, հարցրել է՝ ինչ է, ասել են՝ դե նվեր են տվել, վերցրել ենք: Նա նշեց, որ կառավարության ֆինանսավորման որևէ հիմնարկության արգելում է բրինձ-լոբի տրամաբանությամբ բարեգործություն ընդունել, ով ուզում է բարեգործություն անել, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

 

Leave a Reply

Your email address will not be published.