Իրանի ԱԳՆ է կանչվել երկրում Ուկրաինայի գործերի հավատարմատարը

Իրանի ԱԳՆ է կանչվել երկրում Ուկրաինայի գործերի հավատարմատարը

Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի ԱԳՆ հունվարի 28-ի գիշերը տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ ուկրաինացի պաշտոնյաների մեկնաբանությունների պատճառով։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով The Guardian-ին։

Լրատվամիջոցը հիշեցնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի  հրապարակումը, որով Իրանում վերջին իրադարձությունները անվանել էր «պայթուցիկ գիշեր»և հավելել, որ զգուշացրել է Թեհրանին Ռուսաստանին տրվող օգնության հետևանքների մասին։ Մեկնաբանելով Իրանում ռազմավարական օբյեկտների պայթյունները՝ Պոդոլյակն ասել էր, որ պատերազմը ծանր հաշիվներ է ներկայացնում «մարդասպանների ու նրանց հանցակիցների համար»։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝  Իսրայելն է անօդաչու թռչող սարքով  գաղտնի հարված հասցրել Թեհրանի պաշտպանական համալիրին։

Leave a Reply

Your email address will not be published.