Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում բախվել են Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին: Volkswagen-ի 3 ուղևորնեը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վարորդերը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը ով աշխատում է Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում որպես պարեկ, կոչումով Ոստիկանության լեյտենանտ է, իսկ Toyota-ն հաշվառված է Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում, վարորդը աշխատում է Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում, որպես ավագ պարեկ, կոչումով Ոստիկանության կապիտան է: Վիրավորներից 2-ը նույնպես աշխատում են պարեկային ծառայությունում։