Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել

Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մթության և դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են մարտի 13-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 16 հրշեջ-փրկարար և «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Կապանի մասնաճյուղի 15 աշխատակից։

Leave a Reply

Your email address will not be published.