Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 36-ը չի զեկուցվում, իսկ երկու հարց գաղտնի է

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 36-ը չի զեկուցվում, իսկ երկու հարց գաղտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 36-ը: Եվս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

– 2. 2024 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը սահմանելու , մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին,

– 3. Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը սահմանելու մասին,

– 11. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published.