Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի բնակիչներից մեկը։
Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոյանը հաստատել է տեղեկությունը։
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա։