Հայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ

Հայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:

Leave a Reply

Your email address will not be published.