Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին հեռացնելու փաստաթուղթ․ Աբրահամյան

Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին հեռացնելու փաստաթուղթ․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում, և պատահական չեն ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ ՌԴ-ից հնչող արձագանքները:

 

Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է:

 

Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ, իսկ թե ինչպիսին կլինեն այս պրոցեսի վերաբերյալ ՌԴ հետագա քայլերը` միայն կարելի է կանխատեսել»:

Leave a Reply

Your email address will not be published.