Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)

Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 36 հարց:

 

Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է:

 

ԱԺ շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում էր պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Այն նախօրեին ընդունվել է:

 

Օրակարգում էր 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար:

 

Նշենք, որ ԱԺ-ն նախօրեին չի ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով անդամի երկու թեկնածուներին՝ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին:

 

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին` Քաղծառայության խորհրդի նախկին նախագահին»:

Leave a Reply

Your email address will not be published.