Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 4 մլրդ 67 մլն 900 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 4 մլրդ 67 մլն 900 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ միանալով ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 000 մարդու (ամսվա կտրվածքով)։

 

Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։

 

Գործընկեր

 

ՀՀ դրամ

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)

 

1.500.000.000

 

ՄԱԿ-ի Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ)

 

1.375.000.000

 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽՄՖ)

 

920.000.000

 

Շվեյցարական Կարմիր խաչ

 

190.750.000

 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ)

 

82.150.000

 

Ս․ թ․ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին արդեն փոխանցվել է 1 միլիարդ 930 միլիոն 940 հազար ՀՀ դրամ։

 

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում։

 

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 060 625066 հեռախոսահամարով։

Leave a Reply

Your email address will not be published.