Հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի. Օրվա հակիրճ լուրերը (տեսանյութ)

Հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի. Օրվա հակիրճ լուրերը (տեսանյութ)

Հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի. Օրվա հակիրճ լուրերը

 

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ասաց, որ ցանկցության դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացել։

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել: Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նաև՝ վատնելու եղանակով խոշոր չափերի գույք հափշտակելու համար: Օրեր առաջ ազգային ժողովը համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում է կայացվել։ բժշկական եզրակացություն տալու համար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ավելի քան երկամսյա շրջափակման վերաբերյալ։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել «խոսքից անցնել գործի», մասնավորապես՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

Գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ և վերսկսվել են պարապմունքները: Այսուհետ դպրոցները 5-օրյայից անցնելու են 6-օրյա ռեժիմի ու շաբաթ օրը լրացնելու են ջեռուցման բացակայության պատճառով բաց թողած ժամերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Reply

Your email address will not be published.