Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցի մոտ ապօրինի սառը զենք է հայտնաբերվել, նա ձերբակալվել է

Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցի մոտ ապօրինի սառը զենք է հայտնաբերվել, նա ձերբակալվել է

Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Նա, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։

Նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում զանգվածային հավաքի ևս 3 մասնակիցներ ձերբակալվել են՝ ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Leave a Reply

Your email address will not be published.