ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ, ավելին, այն վատթարացման միտում ունի. Շոյգու

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ, ավելին, այն վատթարացման միտում ունի. Շոյգու

ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը։ Այդ մասին Ալմաթիում կայացած հանդիպման ժամանակ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է rg.ru-ն:

 

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ։ Ավելին, այն վատթարացման միտում ունի։ Դրա հիմնական պատճառներից մեկը Արևմուտքի երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունն է՝ ուղղված միջազգային անվտանգության համակարգի տապալմանը», – ասել է Շոյգուն։

Leave a Reply

Your email address will not be published.