ՀՀ ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ո՞ւմ միջնորդությամբ և ինչի՞ շուրջ է Սամվել Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ. Աբրահամյան

ՀՀ ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ո՞ւմ միջնորդությամբ և ինչի՞ շուրջ է Սամվել Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ. Աբրահամյան

Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի:

Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում:

Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ո՞ւմ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները՝ մի կողմ:

ՀԳ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել»,- գրել է Աբրահամյանը։

Leave a Reply

Your email address will not be published.