ՀՀ ԱԳն-ն պատասխանել է Ալիևին. Նոր մանրամասներ. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

ՀՀ ԱԳն-ն պատասխանել է Ալիևին. Նոր մանրամասներ. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն, տեսակցել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած ադրբեջանցի երկու զինծառայողներին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Աշխատակիցներն առանձին հանդիպումներ են ունեցել զինծառայողների հետ, որոնք կոմիտեի միջնորդությամբ հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը:

Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել էին տեղացիները: Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, հայտնաբերվել էր 3 օր անց՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում: Նրան նույնպես տեղացիներն էին հայտնաբերել ու վնասազերծել:

 

Leave a Reply

Your email address will not be published.