ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
«Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու եւ լուծումներ գտնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: