ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

 

ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, Aysor.am-ին ասաց խորհրդարանի խոսնակ Նելլի Գուլյանը։

 

«ՀԱՊԿ-ի կողմից հայկական կողմին առաջարկ եղել է միանալու հայտարարությանը, սակայն մենք չենք միացել, քանի որ սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դրա համար մենք հրաժարվել ենք»,- պարզաբանեց խոսնակը։

 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.