ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար. Ալեն Սիմոնյան

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ՝ հայկական կողմի հասցեին արված սին մեղադրանքներին, հարց է ուղղել՝ «Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիներ։

«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից: Եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում և եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ և ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»,- պատասխանեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայղներին: Նա նշել է, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար:

Leave a Reply

Your email address will not be published.