ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի հարցեր

ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման (Հայաստան-Ադրբեջան սահմանի – խմբ.) գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published.