Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ` հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ` հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ` հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին:

«2 անգամ խնդրել եմ, ինձ նկարել, ուղարկել են, ոչ մի ցանկապատ էլ չկա դրված։ Երևի ինչ–որ ոչ տեսանելի տեղ դրել են նկարվելու համար։ Բայց կգնամ իմ աչքով տեսնելու` կա, թե չէ»,–ասաց շարժման առաջնորդը։

Նշեց, որ չի ասում, թե լավ բան է այդ ցանկապատի առկայությունը, ուղղակի հետաքրքիր է` այստեղ էլ են խաբում, ինչպես  Սև լճի դեպքում էր, երբ ուրիշ լճի մոտ էին նկարվել։

Leave a Reply

Your email address will not be published.