Հրդեհ՝ Երևանի սրճարաններից մեկում

Հրդեհ՝ Երևանի սրճարաններից մեկում

Հուլիսի 13-ին, ժամը 03:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացի փողոցների խաչմերուկում գտնվող «Դե Անջելո Երևան» սրճարանում հրդեհ է բռնկվել ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Դե Անջելո Երևան» սրճարանի բացօթյա հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։

Leave a Reply

Your email address will not be published.