Հրդեհ` Արշալույս գյուղի էլեկտրական ենթակայանում

Հրդեհ` Արշալույս գյուղի էլեկտրական ենթակայանում

Ապրիլի 29-ին, ժամը 17:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։33-ին, մարվել՝ 18։40-ին։

Leave a Reply

Your email address will not be published.