Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվել են հյուրասենյակի հատակը, կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը

Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվել են հյուրասենյակի հատակը, կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը

Ապրիլի 25-ին, ժամը 16։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել են հյուրասենյակի հատակը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը (մոտ 10 քմ):

Leave a Reply

Your email address will not be published.