Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը

Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։

Նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում իրավապահները ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։ Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սև բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ և 5.6մմ տ/չ 5 փամփուշտ:

Կայքի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը «Գաջի գործարանի Միշայի» տղան է, որը «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Leave a Reply

Your email address will not be published.