Մալիշկա գյուղում կինն անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ. նա բերման է ենթարկվել

Մալիշկա գյուղում կինն անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ. նա բերման է ենթարկվել

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է։ Այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։

Դեպքը տեղի է ունեցել Մալիշկա գյուղում:

Leave a Reply

Your email address will not be published.