Մահացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, շախմատային «Օսկարի» դափնեկիր Վանիկ Զաքարյանը

Մահացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, շախմատային «Օսկարի» դափնեկիր Վանիկ Զաքարյանը

87 տարեկանում կյանքից հեռացել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը։ Ֆեյսբուքյան էջում լուրը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936 թվականին Մեղրիում։ Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։1979 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1996 թ. –ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է։ Ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է։

Վանիկ Զաքարյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է, երկու անգամ դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն (1961 և 1976թթ.)։
10 տարի՝ 1994-2004 թվականներին, ղեկավարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Եղել է Շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի (1996թ.) և աշխարհի 5-րդ թիմային առաջնության (2001թ.) գլխավոր կազմակերպիչներից մեկը։

1996-2004թթ. եղել է ՖԻԴԵ–ի փոխնախագահ, 2004թ.–ից ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահն էր և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահը։

Վանիկ Զաքարյանը շախմատային «Օսկարի» դափնեկիր է, նրա անունը նշված է ՖԻԴԵ–ի «Ոսկե գրքում»։ Հայաստանում շախմատի զարգացման գործում ունեցած ներդրման համար մի շարք պետական պարգևների է արժանացել, պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։

Leave a Reply

Your email address will not be published.