Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ մեկին հանձնելու վերաբերյալ. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ եթե որևէ մեկը կգերազանցի սա, պետք է բխեն իրավական գործողություններ։
«Մենք Տավուշի մարզի գյուղերը հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- վստահեցրեց Միրզոյանը։