Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)

Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մեկնարկին Բագրատ Սրբազանը շնորհավորեց եռատոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզնից և գողացված լինելու պատճառով է, որ այսօր գտնվում ենք դրսում»,-ասաց Սրբազանը։

Երթի մասնակիցներից շատերն այսօր զոհված հայորդիների շապիկներով են։

«Մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել ենք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն։ Շատ հանդարտ, առանց ինքնագործունեությունների, խստորեն հետևեք բոլոր այն թելանդրանքներին, որոնք կլինեն ճանապարհի ընթացքում։ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Երթը մեկնարկեց տերունական աղոթքով։

Leave a Reply

Your email address will not be published.