Մեր պարտքն է համատեղ ուժերով զարգացնել տնտեսական կապերը և գործարար գործընկերությունը

Մեր պարտքն է համատեղ ուժերով զարգացնել տնտեսական կապերը և գործարար գործընկերությունը

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն իր էջում գրառում է կատաևել.

 

Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսի այցը Հայաստան, ռազմական համագործակցությունն ամրապնդելու Հնդկաստանի առաջարկը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արդյունավետ դիվանագիտական երկխոսությունը հույս են տալիս, որ մեր հայրենիքի դաշնակիցների ճամբարը բազմապատկվում է։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը չի ցանկանում, որ Հայաստանը պարտվի: Երկրների շրջանակ կա, որոնք ակտիվորեն աջակցում են մեզ։ Չնայած մշակույթների տարբերությանը, մենք ընդհանուր հասկացողություն ունենք, որ աշխարհին կայունություն է պետք,իսկ բոլոր տեսակի ահաբեկիչներին պետք է կազմակերպված հակահարված տալ: Սրանում նման են Հայաստանի, Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի և այլ երկրների շահերը։ Մեր պարտքն է համատեղ ուժերով զարգացնել տնտեսական կապերը և գործարար գործընկերությունը։ Արդյունքում կհայտնվի անվտանգության նոր ճարտարապետություն: Հենց դա կերաշխավորի կայուն խաղաղությունը։

________________________

«Ուժը հայրենյաց» կուսակցությանը միանալու համար անցեք հղումով։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.