Մեքենան 600 մետր գլորվել է հարակից ձորը

Մեքենան 600 մետր գլորվել է հարակից ձորը

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։ Վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։

Leave a Reply

Your email address will not be published.