Միլլերն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին

Միլլերն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին

 

«Լավրովը մեղադրել է Հայաստանին դեպի Արևմուտք գնալու համար, իսկ հետո խոստացել, որ պատասխան կլինի»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը դիմել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին և խնդրել արձագանքել։

 

Մինչ այդ Միլլերին հարց են ուղղել Մոլդովայի մասին. «Ռուսաստանը սաստկացրել է իր հռետորաբանությունը Մոլդովայի դեմ՝ ասելով, որ Արևմուտքը փորձում է ստանձնել Մոլդովայի ղեկավարությունը: Լավրովին արձագանք ունե՞ք»։

 

Ի պատասխան պետքարտուղարության խոսնակը նշել է՝ դա ակնհայտորեն ճիշտ չէ:

 

«Ես չեմ պատրաստվում ուղղակիորեն պատասխանել այդ հարցին, թեև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով։ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ձեռնարկել գործողություններ հարևանների դեմ»,-ասել է Միլլերը։

Leave a Reply

Your email address will not be published.