Մինչև սեպտեմբերի 17-ը Հալաբյան փողոց- Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը գիշերային ժամերին փակ է լինելու

Մինչև սեպտեմբերի 17-ը Հալաբյան փողոց- Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը գիշերային ժամերին փակ է լինելու

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

 

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ. – Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ. – Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

 

Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»:

Leave a Reply

Your email address will not be published.