ՄԻՊ աշխատակազմի խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ կառավարության մոտից բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

ՄԻՊ աշխատակազմի խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ կառավարության մոտից բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Leave a Reply

Your email address will not be published.