Մոլդովական փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մոլդովական փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Մասնավորապես, Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

 

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։

Leave a Reply

Your email address will not be published.